ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Ամենամրցունակը ազատական գաղափարներն են

Ամենամրցունակը ազատական գաղափարներն են
29.04.2013 | 16:23

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է իր ղեկավարած կուսակցությունը պասիվ դիրքորոշում որդեգրել Երևանի ավագանու ընտրությունների շեմին:
«Մենք չենք մասնակցում ընտրություններին և հիմնավորել ենք, թե ինչու: Այդ պատճառով էլ կոռեկտ չեմ համարում գնահատել ընտրություններից սպասելիքները: Որպես ընդդիմադիր ուժի ղեկավար՝ շատ կուզենայի, որ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը հնարավորություն ունենան եթե ոչ հաղթելու, ապա գոնե ծանրակշիռ ներկայություն ունենալու Երևանի ավագանիում: Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական դաշտում տիրում է լղոզված իրավիճակ և հուսով եմ, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո որոշակի հստակություն կմտցվի: Մենք կձերբազատվենք այն իմիտացիոն քաղաքականությունից, որը տիրապետող է դարձել: Ցավոք սրտի, թե՛ ՀՀ նախագահի ընտրություններում, թե՛ ԱԺ-ի, թե՛ Երևանի ավագանու ընտրություններում ես չեմ տեսնում ծրագրային մոտեցումների տարբերություն, որը կծառայի հասարակությանը: Իսկ եթե քաղաքականությունը չի ծառայում քաղաքացու կյանքի բարելավմանը, այդ քաղաքականությունը մեզ համար ընդունելի չէ»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:
Իսկ ինչպես են «Ազատ դեմոկրատները» վերաբերվում ազատական ուժերի միավորման գաղափարին: Հիշեցնենք, որ մամուլում տպագրվեցին լուրեր, որ ազատական գաղափարներ կրող կուսակցությունները պետք է միավորվեն առաջիկայում, որոնց ցանկում նշված էր նաև «Ազատ դեմոկրատների» անունը:
Ըստ Խաչատուր Քոքոբելյանի՝ Հայաստանում ամենամրցունակ ծրագիր կարող են ներկայացնել ազատական գաղափարախոսություն դավանող ուժերը: Նրա կարծիքով՝ Հայաստանի պես փոքր երկրում ազատական գաղափարներն անհրաժեշտ են ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ՝ տնտեսության ոլորտում:
«Պետք է սկսել ազատականացումը բոլոր ոլորտներից՝ սկսած քաղաքականությունից: Լրատվության մասին չեմ ուզում խոսել, որովհետև դա առանձին թեմա է և ածանցյալն է քաղաքականության, քաղաքականության արտացոլումն է»,-նշեց պարոն Քոքոբելյանը:
Խաչատուր Քոքոբելյանին հիշեցրինք, որ Հայաստանում շատ դժվար են կայանում և, որպես կանոն, տապալվում են քաղաքական միավորումները կուսակցության ղեկավարների ամբիցիաների պատճառով: Մեր զրուցակիցը նշեց, որ չպետք է դնել արհեստական միավորման խնդիր, այլ առաջ քաշել ազատականության գաղափարները: Նա ասաց, որ կան հասարակական գործիչներ, որոնք ազատական են, և պետք է հաշվի առնել նաև նրանց շահերը: Իսկ ներկայիս լղոզված վիճակը քաղաքական դաշտում, ըստ Խ. Քոքոբելյանի, ստեղծվել է քաղաքական գործիչների սխալների պատճառով:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2555

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ